
080300 Ֆինանսներ
"Ֆինանսներ" մասնագիտության գծով մագիստրոսական ծրագրի նպատակը առևտրային, բանկային և ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների աշխատանքի ֆինանսական և դրամավարկային ասպեկտները պլանավորող, կառավարող և վերլուծող մասնագետների պատրաստումն է: Ներառում է ֆինանսական գործիքների, կապիտալի պլանավորման, ֆոնդերի ձևավորման, հաշվապահության, ակտիվների և պասիվների կառավարման, բյուջետավորման, ֆինանսական վերլուծության և ներդրումների ու պորտֆելների կառավարման սկզբունքների ծանոթացումը:
Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից: Առաջին, անհրաժեշտ հիմնական դասընթացները կապահովեն ֆինանսների` առավել բարդ մակարդակում հետազոտման համար անհրաժեշտ հմտություններ տնտեսագիտությունից, ֆինանսներից, ռիսկերի կառավարումից, հաշվապահությունից և այլ դասընթացներից, և դրանց` ինտեգրալ ներդրումը արդի ֆինանսական վերլուծության մեջ: Երկրորդ, կամընտրական դասընթացների` տարբեր բաժիններից լայն բազան հնարավորություն կտա ուսանողներին բավարարել իրենց սեփական հետաքրքրությունները և պահանջները:
Մասնավորապես, ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել գիտելիքներ հետևյալ բնագավառներում`
- ֆինանսական շուկաներ և միջազգային ֆինանսներ,
- ֆինանսական վերլուծություն և պլանավորում,
- բյուջետային համակարգ,
- ապահովագրություն,
- կորպորատիվ կառավարում,
- հաշվապահություն, այդ թվում` բանկային հաշվապահություն,
- բանկային գործ,
- դրամավարկային համակարգ:
- ֆինանսական պլանավորման հմտություններ,
- պորտֆելների կառավարման հմտություններ,
- գործարար հաշվապահական հմտություններ,
- քննադատական մտածողության և վերլուծության հմտություններ,
- ֆինանսական կառավարման հմտություններ,
- ֆինանսական վերլուծության և որոշումների ընդունման մասնագիտացված հմտություններ,
- թիմային աշխատանքի և մոտիվացիոն հմտություններ,
- վերլուծության և պրոգրեսիվ մեթոդների ներդրման համար անհրաժեշտ հմտություններ,
- քանակական, վերլուծական և տեխնիկական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ֆինանսական բարդ իրավիճակների լուծման համար,
- տվյալների հավաքագրման, վերլուծության, ֆինանսական պլանի օպտիմալացման, իրագործման և մոնիտորինգի քանակական հմտություններ:
- ֆինանսական ներդրումների եկամուտ2ների և ինֆլյացիայի` խնայողությունների ու ֆինանսական ներդրումների վրա ազդեցության հաշվարկման կարողություն,
- ֆինանսական շուկաներում հիմնական տենդենցների հասկացության և բացատրման կարողություն,
- խնայողությունների և վարկերի համար համապատասխան բանկային արտարդնքի ընտրության կարողություն,
- Հայաստանում և ԵՄ երկրներում կիրառվող հաշվապահական մեթոդների, հարկային համակարգերի բացատրման կարողություն,
- հաճախորդների և աշխատակիցների հետ գրավոր և բանավոր արդյունավետ հաղորդակցության կարողություն,
- արտաքին սոցիալ-քաղաքական-տնտեսական հարցերի` ֆինանսական պլանների վրա ազդեցության իդենտիֆիկացման և վերլուծության կարողություն:
Ուսման տևողությունը` 2 տարի առկա, 3 տարի հեռակա
Ընդհանուր դասընթացներ
- Միկրո և մակրոտնտեսագիտություն
- Տնտեսության պետական կարգավորում
- Կառավարման տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ
- Պետական և պաշտոնեական փաստաթղթաշրջանառություն
- Գործարար անգլերեն
Մասնագիտական դասընթացներ
- ՀՀ հանրային ֆինանսները և բյուջետային համակարգը
- ՀՀ հարկային և մաքսային համակարգը
- ՀՀ դրամավարկային համակարգը
- Ֆինանսական շուկաներ
- Ֆինանսական և կառավարչական հաշվառում
- Հաշվապահական ստանդարտներ
- Աուդիտ և վերահսկում
- Տնտեսական վերլուծության և կանխատեսման մեթոդներ
- Ոչ-բանկային ֆինանսական համակարգեր
- Անշարժ գույքի կառավարում
- Կորպորատիվ կառավարում
- Ռիսկերի կառավարում
- Ֆինանսական կառավարում
- Բանկային կառավարում
- Հաշվապահական հաշվառում
- Հաշվապահական հաշվառումը բանկերում
- Միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպություններ
- Ապահովագրական գործ
- Էլեկտրոնային բիզնես (կոմերցիա)
- Օտարերկրյա ուղղակի ներդրումներ և վերազգային կորպորացիաներ
- Մարդկային ռեսուրսների կառավարում












