
080200 Կառավարում (Պետական և մունիցիպալ կառավարում)
"Պետական և մունիցիպալ կառավարում" մասնագիտությամբ մագիստրական կրթության նպատակը ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ստեղծման և շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան գիտելիքների, հմտությունների և կարողությունների տիրապետող բարձրորակ մասնագետների պատրաստումն է գործունեության հետևյալ բնագավառների համար`
- պետական կառավարում,
- տարածքային կառավարում,
- տեղական ինքնակառավարում,
- քաղաքացիական հասարակության ինստիտուտներ (արհմիություններ, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, հիմնադրամներ
և այլն),
- պետական ոչ առևտրային կազմակերպություններ,
- միջազգային կազմակերպություններ,
- գիտահետազոտական կազմակերպություններ,
- ուսումնական հաստատություններ:
Ուսումնառության ընթացքում մագիստրանտները
պետք է տեսական ու գործնական անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերեն թվարկված բնագավառներում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար: Մասնավորապես,
նրանք մասնագիտության առարկայական ծրագրերին համապատասխան պետք է տիրապետեն ընդհանուր, մասնագիտական,
մասնագիտացված և կամընտրական
դասընթացների բովանդակությանը` էությանը, ուսումնասիրության
մեթոդներին, օրենսդրությանը, տեղեկատվական դաշտին, գործող իրավիճակին, իրականացվող քաղաքականությանը,
միջազգային փորձին և դասընթացների յուրացման համար պահանջվող այլ տեղեկատվությանը:
Մագիստրանտները պետք է ձեռք բերեն մասնագիտական
գործունեության համար պահանջվող հմտություններ. տեսական ու գործնական գիտելիքների և գիտահետազոտական ու գիտամանկավարժական
պրակտիկաների հիման վրա հավաքագրեն տեղեկություններ և ուսումնառվող
ոլորտների վերաբերյալ կատարեն խորը և հիմնավոր վերլուծություններ, տան իրավիճակի գնահատումներ, նախապատրաստեն կառավարչական որոշումներ, գիտահետազոտական
և խորհրդատվական գործունեության համար հավաքեն և համակարգեն համապատասխան
նյութեր:
Ուսումնառության ընթացքում մագիստրանտները պետք է տիրապետեն մասնագիտական հետևյալ կարողություններին` կարողանան կազմակերպել, ծրագրավորել, համակարգել և վերահսկել ստանձնած աշխատանքի իրականացումը, լուծել հիմնախնդիրներ, տալ հանձնարարականներ, ունենալ արդյունավետ հաղորդակցություն կառուցվածքային այլ ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց հետ:
Շնորհվող աստիճանը՝ Կառավարման մագիստրոս
Ուսման տևողությունը՝ 2 տարի առկա, 3 տարի հեռակա
Ընդհանուր դասընթացներ
- Միկրո և մակրոտնտեսագիտություն
- Տնտեսության պետական կարգավորում
- Կառավարման տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ
- Պետական և պաշտոնեական փաստաթղթաշրջանառություն
- Գործարար անգլերեն
Մասնագիտական դասընթացներ
- Հանրային կառավարման հիմունքներ
- ՀՀ հանրային ծառայության համակարգը
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- ՀՀ սոցիալական ոլորտի կառավարում
- Գիտելիքի տնտեսության կառավարման հիմնախնդիրները
- ՀՀ հանրային ֆինանսները և բյուջետային համակարգը
- ՀՀ հարկային և մաքսային համակարգը
- ՀՀ դրամավարկային համակարգը
- ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականությունը և կապերը
- Ծրագրերի կառավարում
- ՀՀ պետական կառավարման համակարգը
- ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը
- Կառավարչական հմտությունները հանրային կառավարման ոլորտում
- Անշարժ գույքի կառավարում
- Միջազգային տնտեսական ինտեգրացում և գլոբալացում
- Հանրային ծառայությունների մատուցման կառավարում
- Էլեկտրոնային բիզնես և կոմերցիա
- Ռիսկերի կառավարում
- Կորպորատիվ կառավարում
- Զբոսաշրջության կառավարում
- Տնտեսական վերլուծության և կանխատեսման մեթոդները












