080600   Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Գործարար կառավարում)

"Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում" (Գործարար կառավարում) ծրագրի ընդհանուր նպատակը անհատներին կրթելն է` որպես կառավարիչներ և գործարարության մասնագետներ` պատրաստելով նրանց մասնավոր սեկտորում առաջնորդության համար:
Մագիստրոսական ծրագրերը լրացուցիչ առավելություններ են տալիս կրթական առաջին աստիճանին (բակալավր)` անհատի մեջ զարգացնելով կառավարման և կազմակերպության ըմբռնման անհրաժեշտ ու ամբողջական տեղեկատվությունը, և օգնում նրանց դրանցում ստանձնել արդյունավետ դեր:

Ուսուցման արդյունքների տեսակետից` ուսումնական ծրագիրը այնպես է կազմված, որպեսզի ծրագրի ավարտին մասնակիցները ձեռք բերեն գիտելիքներ հետևյալ ոլորտներում.
  • շուկաներ` ռեսուրսների, ապրանքների ու ծառայությունների շուկաների զարգացումն ու աշխատանքը,
  • սպառողներ` սպառողների սպասումները, սպասարկումը և կողմնորոշումը,
  • ֆինանսներ` ֆինանսների ձևավորման աղբյուրները, օգտագործումը և կառավարումը, կառավարչական կիրառության համար հաշվապահական հաշվառման և այլ տեղեկատվական համակարգերի օգտագործումը,
  • մարդիկ` կազմակերպություններում մարդկանց կառավարում և զարգացում,
  • գործողություններ` ռեսուրսների և գործողությունների կառավարում,
  • կոմունիկացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաներ` բիզնեսում և կառավարման մեջ կիրառման համար համապատասխան կոմունիկացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների հասկացություն և օգտագործում,
  • գործարար (բիզնեսի) քաղաքականություն և ռազմավարություն` փոփոխվող միջավայրում համապատասխան քաղաքականությունների և ռազմավարությունների մշակում` շահագրգիռ կողմերի շահերի բավարարման նպատակով,
  • լայնամասշտաբ խնդիրներ` սա ներառում է կայունության, գլոբալացման, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, ֆիվերսիֆիկացիայի, ինովացիոն բիզնեսի, ձեռնարկատիրության զարգացման, գիտելիքի կառավարման և ռիսկերի կառավարման հետ կապված հարցեր:
Շրջանավարտները, հատկապես, ձեռք կբերեն և կկարողանան բիզնեսում առաջարկել հետևյալ հմտությունները.
  • վերլուծական հմտություններ,
  • որոշումների կայացման և խնդիրների լուծման հմտություններ,
  • ուսումնասիրելու հմտություններ` ժամանակի կառավարում, հաշվետվությունների կազմում, ծրագրերի պատրաստում և այլն,
  • գրավոր և բանավոր հաղորդակցության, բանակցային, առաջնորդության և թիմային աշխատանքի միջանձնային հմտություններ,
  • քանակական վերլուծության և ինֆորմացիոն տեխնոլոգիաներում հիմնական հմտություններ,
  • հետազոտական հմտություններ, որն ապահովում է կառավարչական և կազմակերպչական մասնագիտացում,
  • ծայրահեղ իրավիճակներում մտածելու կարողություններ,
  • ծրագրերի կառավարման հմտություններ,
  • գործարար ֆինանսների հմտություններ,
  • մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ,
  • առևտրային գործառնությունների հաշվառման հմտություններ,
  • բարդ խնդիրների լուծման հմտություններ, որոնք այսօր կանգնած են ցանկացած կազմակերպության առջև,
  • ինքնակազմակերպվածության զարգացում,
  • քանակական և որակական վերլուծության իրականացման հմտություններ:
Ինչպես նաև, հետևյալ կարողությունները .
  • Ժամանակակից տնտեսական միջավայրում աշխատանքային պրոցեսի ճիշտ կազմակերպման կարողություն,
  • ցանկացած ոլորտի և ճյուղի ներկայացուցիչների հետ ազատ (առանց խոչընդոտների) շփման ունակություն,
  • գործարար հմտությունների և առանձին մարդկանց ու խմբերի կառավարման հիմնական սկզբունքների կիրառման կարողությունների զարգացում,
  • գործարարության հիմնական սկզբունքների համապատասխանաբար կիրառման կարողություն,
  • բիզնեսի և կառավարման հարցերում հետազոտության անցկացման կարողություն կամ անհատապես, կամ որպես թիմի մի մասնիկ` գիտական հետազոտությունների անցկացման, տեղեկատվության հավաքագրման, վերլուծության, սինթեզի և հաշվետվողականության միջոցով,
  • գործունեության երկարաժամկետ պլանավորման և նոր ծրագրերի ստեղծման կարողություն,
  • թիմային աշխատանքներում անհատների մասնակցության բացահայտման և օգտագործման, բանակցդելու և համոզելու և/կամ այլ անձանց վրա ազդելու կարողություն:

Շնորհվող աստիճանը՝ Տնտեսագիտության մագիստրոս
Ուսման տևողությունը՝ 2 տարի առկա, 3 տարի հեռակա


Ընդհանուր դասընթացներ
  • Միկրո և մակրոտնտեսագիտություն
  • Տնտեսության պետական կարգավորում
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ
  • Պետական և պաշտոնեական փաստաթղթաշրջանառություն
  • Գործարար անգլերեն
Մասնագիտական դասընթացներ
  • Կորպորատիվ կառավարում
  • Ռիսկերի կառավարում
  • Կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն
  • Ռազմավարական կառավարում
  • Միջազգային մարքետինգ
  • Միջազգային բիզնես
  • Ծրագրերի կառավարում
  • Գործարար էթիկա և բանակցությունների արվեստ
  • ՀՀ հարկային և մաքսային համակարգը
  • Ֆինանսական և կառավարչական հաշվառում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում
Մասնագիտացված դասընթացներ
  • Գործառնությունների կառավարում և լոգիստիկա
  • Մարքետինգը կազմակերպությունում
  • Կառավարչական հմտությունները գործարար կառավարման ոլորտում
Կամընտրական դասընթացներ
  • Էլեկտրոնային բիզնես (կոմերցիա)
  • Ոչ-բանկային ֆինանսական համակարգեր
  • Ապահովագրական գործ
  • Միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպություններ
  • Տնտեսական վերլուծության և կանխատեսման մեթոդներ
  • ՀՀ դրամավարկային համակարգը
Ինստիտուտում դասավանդման մեթոդաբանությունը կազմված է տեսական մասից, գործնական պարապմունքներից, գործարար խաղերից, լսարանային քննարկումներից և հետազոտական սեմինարներից: