
Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտի գիտահետազոտական գործունեությունը ներառում է բազմաբնույթ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լայն շրջանակ: Այդ հետազոտական ոլորտներից հիմնականներն են.
- Հայաստանում մակրոտնտեսական, կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ իրավիճակային վերլուծություններ, առաջարկների մշակում եւ գնահատում
- Համապետական, տարածաշրջանային, տեղական եւ ոլորտային սոցիալ-տնտեսական տարեկան, միջնա- եւ կարճաժամկետ ծրագրերի մշակում եւ փորձագիտական գնահատում
- Տնտեսության իրական հատվածի տարբեր ոլորտների, սոցիալական եւ մասնավոր հատվածների հիմնահարցերի հետազոտություն եւ գնահատում
- Արտաքին տնտեսական կապերի, գլոբալ եւ ռեգիոնալ ինտեգրացման հիմնահարցերի հետազոտություն եւ գնահատում
- Ֆիսկալ եւ դրամավարկային քաղաքականության ասպարեզներում զարգացման միտումների հետազոտություն, վերլուծություն եւ կանխատեսում










