Տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրներ (Գիտական աշխատանքների ժողովածու): Գիրք I
Տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրներ (Գիտական աշխատանքների ժողովածու): Գիրք I
Տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրներ (Գիտական աշխատանքների ժողովածու).- Գիրք 1. - Եր.:"ՕՐ-ԴԱՐ" հրատ., 2009.- 248 էջ:

Ժողովածուում տեղ են գտել ՀՀ տնտեսության կայուն զարգացման, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման բարելավման ուղղությամբ վերլուծություններ և առաջարկություններ:
Ժողովածուն կարող է օգտակար լինել հանրային և կորպորատիվ կառավարման ոլորտի մասնագետներին, տնտեսագիտական կրթությամբ ուսանողներին, մագիստրանտներին և ասպիրանտներին:







Համայնքային ծառայության հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ
Համայնքային ծառայության հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ
Համայնքային ծառայության հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ (տնտեսագիտության դոկտոր, պրոֆ. Է.Հ.Օրդյանի ընդհ. ղեկ. և խմբ.). - Եր.: Օր-Դար հր., 2009. - 336 էջ:

Ուսումնական ձեռնարկը համայնքային ծառայության` որպես ՀՀ հանրային ծառայության ինքնուրույն տեսակի համալիր լուսաբանմանը նվիրված առաջին աշխատությունն է: Դրանում ներկայացվել են համայնքային ծառայության սկզբունքները, պաշտոնները և դասային աստիճանները, քննարկվել պաշտոնի նշանակման, ատեստավորման, վերապատրաստման, կազմակերպման ու ղեկավարման հետ կապված հարաբերությունները:
Ձեռնարկում տեղ է հատկացվել նաև այլ երկրներում համայնքային ծառայության մոդելների ու համակարգերի համեմատական վերլուծությանը և մեր հանրապետությունում համակարգի ռազմավարական զարգացմանը:







Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները: Տեղեկատվական ապահովում, վերլուծություններ եւ տիպաբանություններ
Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները: Տեղեկատվական ապահովում, վերլուծություններ եւ տիպաբանություններ
Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները: Տեղեկատվական ապահովում, վերլուծություններ և տիպաբանություններ /Ա.Դարբինյան, Լ.Սարդարյան, Ն.Սահակյան եւ ուրիշ. – Եր.: Օր-Դար, 2007. – 415էջ:

Գիրքը պատրաստվել և հրատարակվել է "Համայնքների տիպաբանության զարգացում" ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պատվերով և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ:
Գրքում ներառված են ՄԱԶԾ "Համայնքների տիպաբանության զարգացում" ծրագրի շրջանակներում կատարված տեսական հետազոտությունների և ձեւավորված տեղեկատվական բազայի վերլուծության արդյունքները:
Ստացված արդյունքներն օգտակար կիրառություն կարող են ունենալ տարածքային կառավարման համակարգում՝ մշակվող ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների եւ ընդունվող վճիռների հիմնավորվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելու գործընթացում: