«Եվրասիա» հիմնադրամ
«Եվրասիա» հիմնադրամի օժանդակությամբ մշակվել եւ հանրապետության բոլոր համայնքներին եւ մարզպետարաններին է տրամադրվել համայնքների զարգացման եռամյա ծրագրերի կազմման մեթոդական ցուցումները:




ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (UNDP)
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) օժանդակությամբ 2002-2003թթ. իրականացվել է «Համայնքների կարողությունների զարգացումը դրանց տիպաբանության մշակման միջոցով» ծրագիրը: Արդյունքները ներկայացվել են ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների համակարգման նախարարություն եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ինչպես նաեւ տրամադրվել են բնագավառով հետաքրքրվող միջազգային եւ տեղական կազմակերպություններին:

www.undp.am


Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարություն
Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության օժանդակությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի նպատակն է եղել խմելու եւ ոռոգման ջրի ոլորտում բարեփոխումների սոցիալական հետեւանքների եւ աղքատության վրա ունեցած ազդեցության գնահատումը: Արդյունքները ներկայացվել են ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն եւ Ջրային ռեսուրսների պետական կոմիտե: Դրանց մի մասը հաշվի է առնվել «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում»:




Բուդապեշտի Բաց Հասարակության Ինստիտուտի (Ջորջ Սորոսի Հիմնադրամ)
«Համայնքների դերը հանրային ու կոմունալ ծառայությունների եւ ոռոգման կարգավորման գործում (համեմատական վերլուծություն. Հայաստան-Հարավային Կովկաս-Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներ)» ծրագրի մշակումը եւ հրատարակումն իրականացվել է Բուդապեշտի Բաց Հասարակության Ինստիտուտի (Ջորջ Սորոսի Հիմնադրամ) Տեղական ինքնակառավարման նախաձեռնություն (Local Government Initiative) ծրագրի ֆինանսավորմամբ:






Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտը հետազոտությունների, կրթության, ուսուցման եւ վերապատրաստման ոլորտներում համագործակցում է «Մասնագետների վերապատրաստման ինստիտուտ» հիմնադրամի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդատվական ընկերությունների հետ: Ինստիտուտը համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների եւ Հայաստանում նրանց ներկայացուցչությունների հետ: