
Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտը /ՏԿԻ/
հիմնադրվել է մասնավորեցման արդյունքում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի
նախարարությանը կից Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի /ՏՀԻ/
ինստիտուցիոնալ հիմքի վրա: 1965 թվականին հիմնադրված ՏՀԻ-ն եղել է տնտեսության
պլանավորման, վերլուծության եւ կանխատեսման գիտահետազոտական կենտրոնը: Այն 30
տարվա ասպիրանտական եւ 13 տարվա դոկտորական կրթության պատմություն ուներ
տնտեսագիտության տարբեր բնագավառներում: ՏՀԻ-ի գիտահետազոտական ընդգրկուն
գործունեությունը ներառում էր բազմաբնույթ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լայն
շրջանակ:
ՏՀԻ-ն հետազոտությունների, կրթության, ուսուցման եւ վերապատրաստման ոլորտներում համագործակցում էր մի շարք միջազգային կազմակերպությունների եւ Հայաստանում նրանց ներկայացուցչությունների հետ, որոնց շարքում են, մասնավորապես, ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակը /UNDP Armenia/, ԱՄՆ ՄԶԳ-ն (Եվրասիա հիմնադրամ) /USAID/, Գերմանիայի տեխնիկական համագործակցությունը /GTZ/, Մեծ Բրիտանիայի զարգացման նախարարությունը /DFID/, Համաշխարհային բանկը /The World Bank/, Բաց հասարակության ինստիտուտը /OSI/ ու այլն:
Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտը շարունակում է ՏՀԻ-ի լավագույն գիտական, հետազոտական ու կրթական ավանդույթները՝ այժմ նաեւ Տրամադրելով մագիստրական կրթություն: ՏԿԻ-ի մագիստրական ծրագիրը իրականացվում է չորս ուղղություններով՝ միջազգային տնտեսագիտություն, գործարար կառավարում, ֆինանսական կառավարում, պետական եւ մունիցիպալ կառավարում:
Ինստիտուտի գիտահետազոտական եւ վերապատրաստման գործունեության հիմնական ոլորտներն են՝
- Կրթական եւ առարկայական ծրագրերի եւ դասընթացների մշակում եւ իրականացում
- Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգի եւ մասնավոր հատվածի մասնագետների ուսուցում եւ վերապատրաստում
- Տնտեսագիտության եւ կառավարման տարբեր ոլորտներում հիմնարար տեսական եւ գործնական հետազոտություններ
- Մասնակցություն սցիալ-տնտեսական քաղաքականության եւ ծրագրերի մշակման, իրագործման, մոնիտորինգի եւ արդյունքների վերլուծության գործընթացներում
- Խորհրդատվություն
- Կրթական եւ առարկայական ծրագրերի եւ դասընթացների մշակում եւ իրականացում,
- Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգի եւ մասնավոր հատվածի մասնագետների ուսուցում եւ վերապատրաստում,
- Տնտեսագիտության եւ կառավարման տարբեր ոլորտներում հիմնարար տեսական եւ գործնական հետազոտություններ










